StarNews-ը երբեմն հրապարակումներ արել է «Մանկական Եվրատեսիլ 2021»–ին Հայաստանը ներկայացրած և հաղթող Մալենայի մասին: Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է, ով վերջին շրջանում չի թաքցնում, որ ամուսնացել է: Նա «անհետացել» է հեռուստաէկրաններից՝ նախընտրելով միայն թատրոնում հանդես գալ:
Այս պահին մայր և դուստր գտնվում են ԱՄՆ-ում: Աննան առավել համեստ հրապարակումներով է հանդես գալիս: Իսկ արդեն 17-ամյա Մալենան չի դադարում զարմացնել իր տեսքով:
Հետաքրքիրն այն է, որ անչափահաս երգչուհին թե հագուստի, թե լուսանկարներում ընտրած դիրքերի շնորհիվ փորձում է ավելի մեծ երևալ։Մալենան ամեն կերպ ցանկանում է ընդգծել իր տարիքին ոչ համապատասխան սեքսուալությունը:
Հերթական հրապարակման մեջ Մալենան կրկին փորձել է ստանալ սեքսուալ կերպար`այդպիսով զարմացնելով իր հետևորդներին:
Ինչպես նաև հորդորել էինք անչափահաս աղջնակին`վայելել մանկությունն ու չշտապել սեքսուալության հարցում: