ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան բավականին ակտիվ է սոցիալական իր էջերում և հաճախ է նոր հրապարակումներով հանդես գալիս։
Հայտնել էինք, որ երեկ սիրված երգչուհի, երջանկահիշատակ Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն էր: Այս առիթով մի շարք հայտնիներ հրապարակել էին արխիվային լուսանկարներ, նրանց թվում էր նաև Արմինկան:
Նա հրապարակել է Վարդուհու լուսանկարն ու գրել.
«Իմ սրտում ես միշտ»:
Նշենք նաև, որ Ավետ Բարսեղյանը հրապարակել էր փոքրիկ Վարդուհու լուսանկարն, ով այցելել էր տատիկի շիրիմին:
«Կյանքը ունի շարունակություն: Վարդուհու թոռնուհին`Վարդուհին: Ծնունդդ շնորհավոր, մեր անսահման սեր ու ցավ: Վարդուհի Վարդանյան`Թութուշ»,- գրել էր Ավետ Բարսեղյանը: