«Ապրել ՍիրէLove» հաղորդաշարի հյուրն էր Լուիզա Ներսիսյանը։
StarNews-ը հետևեց զրույցին։
Լինելով այն քիչ մայրիկներից, ով իր երեխայի հետ ընկերություն է անում, Լուիզան խոսեց իրենց ընկերության մասին.
«Ընկերություն չի նշանակում ամենաթողություն։ Հարց ու պատասխանի միջոցով պարզել իրավիճակը և ոչ թե որպես ծնող արգելանքներ դնել՝ դրա մասին է խոսքը։ Կարծում եմ ,որ յուրաքանչյուրն անհատ է ու անկախ տարիքից` իր հետ պետք է վերաբերվես որպես անհատի։ Կարծում եմ, որ հարգանքը լինում է բումերանգի պես,հետո վերադառնալու է քեզ: Հայրիկի հետ հարաբերություններն էլ նույնն են`ընկերական։ Շատ ազատ, հանգիստ հարաբերություններ են։ Մեր տանը երբեք չի եղել բարձր ձայնով գոռալ, իրար որևէ բան բացատրել»:
Անցյալ, ներկա և ապագա… Լուիզայի մոտեցումն ինչպիսինն է կյանքի տարբեր ժամանակահատվածներին.
«Ես ետ նայել չեմ սիրում, սիրում եմ առաջ քայլել։ Վերլուծում ես անցյալը, ինչ-որ սխալներ ու ճիշտ ես քեզ համար արձանագրում, որպեսզի առաջ նայես ու շարժվես առաջ։ Շատ առաջ էլ չեմ սիրում նայել, սիրում եմ ներկան վայելել։ Այսինքն ներկայի ակնթարթի պարգևած բոլոր մինիմալ հաճույքները քաղեմ ու շարժվեմ առաջ»։
Քննադատություններին և վատ մեկնաբանություններին ինչպես է վերաբերվում.
«Քոմենթները ես քննադատություն չեմ համարում: Դա ուղղակի պարապ մարդկանց համար ժամանց է։ Միշտ այդ վատ քոմենթների պատճառահետևանքային կապը չես գտնում, ուղղակի վիրավորել և անցնել։ Դա ներքին խնդիրներից է գալիս, դրա համար լուրջ չեմ վերաբերվում ու անտեսում եմ»։