Ձեր գովազդն այստեղ

Արժանապատվությունս էր տրորվում՝դավաճանել է բազմիցս…Իննա Կարապետյանը`ամուսնալուծության մասին

  • Feb 24, 2025

Asekose am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրն էր դերասանուհի Իննա Կարապետյանը։

StarNews-ը հետևեց հարցազրույցին։

Իննան խոսեց իր կյանքում հոր բացի մասին.

«Մինչև խոր ծերություն էլ զգալու եմ բացը: Ողնաշարի բացակայություն կա, ավելի շատ դա է ամբողջ խնդիրը։ Հոգեբանական բանա, թե չէ ֆիզիկապես չեմ ունեցել իր ներկայությունն իմ կողքին, բայց հոգեբանական այդ թիկունքն իրենից չեմ ունեցել, փոխարենը պապիկիցս եմ ունեցել»։

Իննան խոսեց ամուսնուց բաժանվելու և դրա պատճառի մասին.

«Արժանապատվությունս էր տրորվում։ Շատ անկեղծ պատասխանեցի, կներեք։ Աշխարհի ամենալավ ծնողներ ունեցող մարդը, որպես ամուսին, ոչ մի կերպ չէր համապատասխանում այդ բառին։ Դավաճանվել …բազմիցս։ Եթե դու աշխարհի ամենալավ կնոջը ՝ինչպես դու ես ասում, դավաճանում ես, ուրեմն խնդիրը քո մեջ ա։ Ես էլ, քանի որ դավաճան մարդկանց չեմ սիրում, ցտեսություն։ Հայ կանաց մոտ դա ավելի շատ է, թող ինձ ներեն։ Չեմ կարող հասկանալ էն կնոջը, ով գիտակցելով, որ իրեն դավաճանում են` կհանդուրժի։ Դավաճանող մարդն ամեն ինչ էլ կանի։ Երբ հասկացել եմ` խնդիրն իմ մեջ չի, չեմ շարունակել այլևս։ Հեռուստադիտողը հիմա կմտածի՝ «էս աղջիկն ինչքան տականքա»։ Ես մնացել եմ այնքան ՝մինչև ինքնուրույն հիասթափվեմ,որ գնալուցս ցավոտ չլինի…»,- նշեց Իննան

Մեկնաբանություն

Որոնում