Լիլիթ Կարապետյանի ծնունդն է. ընկերների հուզիչ անակնկալը`երգչուհուն

Join Telegram
  • Jun 10, 2024

Այսօր երգչուհի Լիլիթ Կարապետյանի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով երգչուհուն աշխատավայրում անակնկալ են մատուցել ընկերները, ինչն էլ հուզել է Լիլիթին:

Ներկայացնում ենք Լիլիթի մասնակցությամբ կադրերը:

Նշենք, որ օրեր առաջ էլ երգչուհին որդու մասնակցությամբ հրապարակում էր արել`այդպիսով շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը: Երգչուհին նշել էր, որ որդին իր քեռիին է նման:

«Իմ միակ, իմ սիմպո, իմ խելացի, իմ մարդասեր ու արդար,ծնողասեր ու բարի, ընկերասեր ու գաղտնապահ Կարեն ծնունդդ շնորհավոր: Այնքան երջանիկ եմ, որ ունեմ քեզ նման որդի»-,գրել էր Լիլիթ Կարապետյանը:

Նշենք, որ Կարենը մոտ 5 տարի հայրիկի`Դավիթ Թուջարյանի հետ կապ չունենալուց հետո կրկին շփվեց նրա հետ: Տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկում Լիլիթը հետևյալն է նշել.

«Դավիթն ինձ զանգեց, խոսեցինք։ Չեմ ուզում ասել, թե կոնկրետ ինչ ասաց, բայց իր խոսքերից հետո որոշեցի թույլ տալ հանդիպել Կարենին: Ես շատ եմ ոգևորվել իրենց շփման վերականգնման համար: Ամենաշատը ես չէի ուզում, որ այդպես լիներ, սակայն իրավիճակն այնպես էր դասավորվել, որ իմ փոխարեն ցանկացած մայր այդպես կաներ»:

Մեկնաբանություն

Որոնում