Երգչուհի Սոնա Ռուբենյանի ամուսինը՝ Էմիլը, 3 տարի առաջ ամուսնության հուզիչ առաջարկություն էր արել նրան։
Էմիլը Սոնայի աչքերը փակած նրան տարել էր այն վայր, որտեղ հավաքված էին իրենց մտերիմները և հենց այստեղ էլ առաջարկություն էր արել Սոնային և մատանի նվիրել:
Երեկ երգչուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է այս անակնկալից կադրեր`գրելով հետևյալը.
«Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը»:
Նշենք, որ ամիսներ անց զույգն ամուսնացավ: Նրանց հարսանիքը չափազանց ակտիվ քննարկվում էր հանրության կողմից:
Զույգը դուստր ունի`փոքրիկ Մարին, ում մասնակցությամբ հրապարակումներ հաճախ է անում մայրիկը: