ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Մերի Հակոբյանն ու զույգ քույրիկը՝ Նելլին, նշում էին իրենց ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ նրանք բազմաթիվ շնորհավորանքներ էին ստացել, որոնցով էլ կիսվել էին սոցիալական հարթակներում։
Քույրիկի հետ համատեղ թեմատիկ լուսանկարին կից՝ Մերին գրել էր.
«Թե ուզես իմ կյանքը քեզ կտամ, ես չունեմ էլ ուրիշի, ում սիրեմ ու հավատամ։ Շնորհավոր իմ ամենալավ ու բարի քույրիկ»։
Մերին նաև ցույց էր տվել, թե ինչ խնջույք է կազմակերպել ծննդյան օրվա առթիվ։ Երեկոյի հյուրերի թվում են եղել նաև դերասանուհի Մերի Մակարյանը, երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, Հակոբն ու Արմենը, դիմահարդար Աշխեն Կոստանդյանն ու ուրիշներ։