StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն զվարճալի հոլովակ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչքան է նիհարել երրորդ երեխայի ծննդաբերությունից հետո։
Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն էլ կադրեր էր հրապարակել, որտեղ ցույց էր տալիս, թե ինչպես են անցնում նկարահանումները նոր սերնդի դերասանների հետ։
Նկարահանման հրապարակից զվարճալի կադրերով էր կիսվել նաև դերասան Ռաֆայել Երանոսյանը, այս անգամ՝ Գրիգոր Դանիելյանի հետ համատեղ։
Անի Խաչիկյանն էլ ափսոսանք էր հայտնել իր պահվածքի համար գործընկերոջ՝ Համլետ Առաքելյանի նկատմամբ։ Տեսանյութը որոշ չափով հումորային բնույթ էր կրում։
Դերասան Խորեն Լևոնյանը, ով սոցիալական հարթակներում ներկայանում է հիմանականում աշխատանքային և ստեղծագործական նորություններով, հերթական անգամ երկրպագուներին նոր տեսանյութով էր ուրախացրել։
Հայազգի գործարար, ԱՄՆ-ում բնակվող Reddit-ի 41-ամյա համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատմել է, որ իր մոտ լայմի հիվանդություն է ախտորոշվել։ Օհանյանը X-ում գրել է, որ ախտորոշումն իր համար շոկային է եղել։ Նա մանրամասներ է հայտնել իր առողջական վիճակի մասին։
Վարակի ամենահաճախ հանդիպող նշանը մեծացող մակերեսով մաշկի կարմրությունն է։ Ամեն տարի ԱՄՆ-ում 476 000 մարդու մոտ կարող է ախտորոշվել լայմի հիվանդություն, որը բուժելի է։