ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը`պարուհի Մանո Գրիգորյանը, մեծ ակտիվություն են ծավալում ինստագրամում:
Այսօր Սարգիսը հրապարակել է սթորի, որում պարում է իր կրտսեր դստեր`Յանայի հետ:
Դերասանը «Չարլի Չապլինի նամակն իր դստերը»-ից հատված է ընտրել, գրել է իր և կրտսեր դստեր պարի ներքո:
«Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին…Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»: Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են. «Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք ինչ էր նրա անունը` Չարլի»:
Տեսանյութը`հետևյալ հղումով