StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Ամերիկաբնակ երգիչ Արմենչիկն ու ընտանիքի անդամները այսօր բավականին ակտիվ էին սոցիալական հարթակներում։ Նախ՝ երգիչն էր հրապարակում արել դստեր՝ Անգելինայի հետ, ապա նրա կինը՝ Լուսինեն, ցույց էր տվել, թե ինչպես է կազմակերպել ժամանցը ընկերուհիների հետ։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն էլ հերթական զվարճալի հոլովակն էր հրապարակել դստեր մասնակցությամբ՝ կոչ անելով նրան՝ խաղալ «աղջկական» խաղեր։
Դերասանուհի Լիա Զախարյանը ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան էր կազմակերպել, որի ընթացքում անդրադարձել էր մի շարք մասնագիտական թեմաների։
Դերասանուհի Անի Խաչիկյանն էլ հանդես էր եկել համատեղ տեսանյութով որդու՝ Տեսլայի մասնակցությամբ, նշելով, որ ապշած է նրա տված պատասխաններից։
Հանրահայտ դերասանուհի Շերոն Սթոունը Թուրքիայում հանգստանալու ժամանակ աչքի տակ կապտուկ է ստացել։ «Այս ճանապարհորդությունը դժվար էր, բայց ես ավելի ուժեղ եմ»,- գրել էր նա հրապարակմանը կից։ 66-ամյա դերասանուհին չի մանրամասնել, թե ինչպես է հայտնվել նման իրավիճակում։