Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն իր ինստագրամյան էջում մայրիկի հետ նոր լուսանկար է հրապարակել, որում նրանք ջերմ գրկախառնված են։ Հրապարակմանը կից Դիանան շնորհավորել է մայրիկի ծննդյան օրը՝ գրելով.
«Մայր իմ անուշ ու անգին, շնորհավոր ծնունդդ թանկագին:
Մամ, մամ ջան, ինչքան ասեմ, ինչքան գովեմ, ինչ ածականներ փնտրեմ` բնութագրելու քեզ, քո գոյությունը, քո ներկայությունն իմ կյանքում, էլի քիչ է:
Տարիների հետ քո հանդեպ ունեցած սերն ավելի է թանձրանում, թվում է՝ մեծանալով պիտի ինքնուրույն դառնամ, բայց ավելի ու ավելի եմ քո կարիքն ու աջակցությունը զգում,և դա բնական է, դու իմ ուժն ես, իմ պահապանը, ինձ համար աղոթողը։ Ամեն վայրկյան ուզում եմ աղոթքդ շուրթերիս լինի` սրտիս մեջ դրոշմված: Մամ, դու կաս, կամ նաև ես… և որքան երկար դու լինես, կլինեմ և ես »: