Ինչի՞ համար և ու՞մ պատճառով է բшնտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը. բացառիկ մանրամասներ

  • May 18, 2024

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Անաիս Սարդարյանը։StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր մանրամասները։

Անաիսը պատմել էր նաև ամուսնու բանտարկության շրջանի մասին ու ասել.

«2017 թվականն էր, ամուսինս առավոտյան զանգեց՝ ասաց ինչ-որ բան խառն է, ամեն ինչ կլուծվի, հանգիստ կլինես։ Ու մտնում եմ լրահոսը կարդում եմ ու գրված է, որ փնտրվում է իմ ամուսինը ու ես մտածում եմ՝ ինչի համար, բայց հետո ամեն ինչ հասկացանք, ամեն ինչ ընկավ իր տեղը։ Հետո, երբ Եվրոպական դատարանի կողմից մեր Կառավարությանը գալիս է նամակ, որ դուք 3 տարի ոչ մի ապացույց չեք ունեցել՝ մարդուն բանտախցում պահելու։ Ինձ այդ ժամանակ մեր պատկան մարմինների ամենակարևոր շենքերից մեկում, դեմքիս նայելով, ղեկավարներից մեկը ասաց. «Ազիզ ջան, գնա կյանքդ վայելի, ինքը պիտի նստի»։

Ուղղակի հանգամանքները այնպես էին ստացվել, որ այդպես էր պետք, որ ուրիշների պատճառով իմ ամուսինը պետք է հայնվի մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր։ Մենք 3 տարի պայքարեցինք, հետո Եվրոպական դատարանի կողմից ստացանք որոշումը, որ  իմ ամուսինը ամբողջ 3 տարիների ընթացքում նստել է բանտում անօրեն։ Եղավ ֆինանսական փոխհատուցում՝ 850 եվրո, որը մենք չենք վերցրել։ Դատական գործը ամբողջությամբ չի ավարտվել, ուղղակի Եվրոպական դատարանի պահանջով ինքը դուրս է եկել, որովհետև ուղղակի ծիծաղելի էր դա»։

Մեկնաբանություն

Որոնում