Օրերս հայտնել էինք, որ երգիչ Միհրան Ծառուկյանի ծննդյան օրն է: Այս առիթով նրա կինը ` երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանն ինստագրամյան իր էջում հրապարակել էր սիրառատ լուսանկար ու շնորհավորել ամուսնուն.
«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր»,- հրապարակմանը կից գրել է Արփին:
Ավելի ուշ զույգը մի քանի հրապարակում արեց, որտեղ երևում էր, որ նրանք երգչի ծնունդը նշում են Կիպրոսում: Ի դեպ`զույգի հետ է նաև Արսեն Սաֆարյանն իր կնոջ`Սաթենի հետ, ինչպես նաև մի քանի ընկերներ, ովքեր ակտիվ մասնակցել և ուրախացել են երգչի ծննդյան օրը:
Մեր աչքից չի վրիպել նաև զույգի սիրառատ հրապարակումը, որտեղ նրանք համբուրվում են:
Երբեմնի` անձնականը հանրությունից թաքցնող զույգն այսօր անկեղծորեն կիսվում է իրենց ջերմությամբ և էմոցիաներով: