Երգչուհի Սոնա Ռուբենյանի քույրը`բազմազավակ Մերին, կրկին կմայրանա: 3 որդիների մայրը այսօր պարզել է 4-րդ երեխայի սեռը: Մերին և ամուսինը 3 որդիներից հետո դուստր են ունենալու: Սոնա Ռուբենյանը հրապարակել է սեռը պարզելու արարողությունից կադրեր:
StarNews-ը շնորհավորում է` մաղթելով առողջ փոքրիկ:
Նշենք, որ վերջերս երգչուհի Սոնա Ռուբենյանի քույրիկի ավագ որդու ծննդյան տարեդարձն էր: Երգչուհին 5-ամյա Սամվելի մասնակցությամբ մի քանի հրապարակումներ էր արել,գրել ջերմ խոսքեր ծննդյան առթիվ:
Երեկոյան, երբ երգչուհու քույրիկը նախատեսել էր բացօթյա ծննդյան խնջույք, տեղացել էր ուժեղ անձրև, որն ուղեկցվել էր քամով:
Սակայն այս ամենը չէր խանգարել 5-ամյա Սամվելին, ով կարծես ապագա ֆուտբոլիստ է, վայելել իր օրը:
Երեկոյին բնականաբար ներկա էր գտնվել նաև Սոնայի դուստրը`Մարին, ով հերթական անգամ անչափ գեղեցիկ էր եղել: