Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը այս տարիների ընթացքում ամենաքննարկված ու երբեմն նաև քննադատված մեդիադեմքերից մեկն է։ Թվում է, թե Անահիտի մասին խոսակցություններ կան, երբ նա նույնիսկ ոչինչ չի անում և պասիվ է։
Արդեն տևական ժամանակ է, ինչ Երգչուհին ԱՄՆ-ում է, որտեղ էլ սկսել է նկարահանվել նոր հեռուստասերիալում։
Անահիտը ԱՄՆ-ից արդեն հասցրել է հրապարակումներ անել, որտեղ հիմնականում համարձակ հագուստով ու խիտ դիմահարդարմամբ է։
Հերթական ինստագրամյան սթորիի ժամանակ Անահիտի լուսանակարին վատ մեկնաբանություն է թողել մի աղջիկ՝ անվանելով երգչուհուն կապիկ:
Անահիտն էլ կիսվել է նրա լուսանկարով ու հետո նաև այս թեմայով գրառում արել.
«Այսպիսով, եկեք պայմանավորվենք այնպես, որ բոլոր կիբեր բուլինգները, կխայտառակվեն իմ ինստագրամյան սթորիներում, որպեսզի իմանաք, որ հետո առանց նեղանալու և ներեղության խնդրանքների ոչինչ չի ջնջվելու»,- նշել էր Անահիտը: