Դերասանուհի Տոմա Պետրոսյանն օրերս նշում էր ծննդյան տարեդարձը: Այս առիթով Պոնչը շնորհավորել է Տոմային`հրապարակելով նրա լուսանկարը:
«Իրա ծնունդնա… Սիրում եմ քեզ»,- գրել է դերասանը:
Նշենք, որ տարիներ շարունակ լռություն և գաղտնիություն պահպանելուց հետո, ի վերջո, Տոմա Պետրոսյանն ու Պոնչը որոշել են իրենց երջանկությամբ ինչ-որ չափով կիսվել նաև հանրության հետ։
Զույգը վերջին շրջանում առավել հաճախ է համատեղ հրապարակումներ անում՝ կիսվելով առօրյա, ճամփորդական ու աշխատանքային կադրերով։ Ավելացել են նաև միմյանց հասցեին արված ջերմ մեկնաբանությունները։
Չնայած այս ամենին՝ ո՛չ Տոման, և ո՛չ էլ Պոնչը դեռևս չեն մեկնաբանել իրենց ամուսնության լուրը, բայց որ նրանց հարաբերությունները երջանիկ ընթացք ունեն, պարզ է դառնում ամենատարբեր հրապարակումներից։
Օրերս էլ Տոման հաստատել էր դա՝ դերասան, հումորիստ Զիրոյանի հրապարակումներից մեկի մեկնաբանությունների հատվածում գրելով հետևյալը.
«Ժողովուրդ, ամուսնանալուց լավ բան չկա, զանգեք, ամուսնացեք շուտ»։