ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասնուհի Մերի Մակարյանի էջում հիմնականում ընտանեկան հրապարակումներ են: Դերասանուհին այս շրջանում մեծացնում է իր 2 երեխաներին, ինչպես նաև հրապարակումներ անում նրանց մասնակցությամբ:
Երեկ Մերին հրապարակել էր որդու մասնակցությամբ սթորի, որտեղ երևում էր, որ փոքրիկ Հայկը բավականին մեծացել է և էլ ավելի նմանվել իր հայրիկին:
Նշենք, որ տարիներ առաջ դերասանուհի Մերի Մակարյանը Հայաստանից հեռանալով հեռացավ նաև հեռուստաէկրաններից, սակայն պետք է փաստել որ հեռուստադիտողը նրան դեռ սպասում է, կարոտում և շատ է սիրում։
Դերասանուհին այս ընթացքում բազմիցս իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ինքը շատ երջանիկ է և իր ընտանիքն էլ`հատկապես որդու ծնունդից հետո լիարժեք է, սակայն իրեն պակասում է հարազատների կողքին լինելը:
Մերիի՝ երկրորդ երեխան ունենալու լուրը ուրախացրեց շատերին։
Վերջերս դերասանուհու որդին տարձավ 1 տարեկան։
Այդ առիթով ընտանիքը գեղեցիկ խնջույք էր կազմակերպել: