StarNews-ը բազմիցս անդրադարձել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ընտանիքին ու նրանց թոռնուհուն՝ Անժելային։
Սիրված դերասանների թոռնուհին շատ ակտիվ հրապարակումներ է անում իր ինստագրամյան էջում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ամիսներ առաջ ծնվել է Անժելայի որդին, ում զույգը տվել է Հարություն անունը։
Սիրված դերասանների թոռնուհին հաճախ է տարբեր հրապարակումներ անում նորածին որդու հետ, դրանք շատ հուզիչ են և լայնորեն տարածվում են համացանցում։
Երեկ ընտանիքը նշում էր փոքրիկի 8 ամսականը: Անժելան`ինչպես նախորդ, այնպես էլ այս ամիս փոքրիկի հետ հրապարակումն արել է նաև իր տատիկ-պապիկի մասնակցությամբ: