EXCLUSIVE. Դժվար տարի էր… Անահիտ Կիրակոսյանը`ափսոսանքի, կարոտի մասին և ոչ միայն

  • Oct 04, 2024

StarNews.am-ի բլից հարցերին այսօր պատասխանել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:

Խորհուրդ, որ երբեք չեք մոռանա:

Ապրիր հիմա, և այստեղ:

 Հարց, որին ըստ Ձեզ երբեք չեք առընչվի:

Քաղաքական որևէ հարցի երբևէ չեմ առընչվի:

Ամենաթանկ ու կարևոր իրը:

Նարեկացու Նարեկը:

Չեք զբաղվի դերասանի մասնագիտությամբ միայն ո՞ր դեպքում:

Եթե գնայի դաշնամուրի ու դառնայի դաշնակահարուհի:

Ի՞նչ տվեց Ձեզ վերջին 1 տարին:

Շատ դժվար տարի էր`անձնական առումով, քանի որ մտերիմների ու ընկներների կորցրեցի: Բայց մյուս առումով բուռն աշխատանքային տարի էր:

Ամենաշատն ո՞ւմ եք կարոտում:

Կորցրած ընկերներիս ու տատիկիս:

Սխալ, որը երբեք չեք կրկնի:

Չեմ բացատրվի այն մարդկանց, ովքեր հասկանալ չեն ցանկանում:

Ափսոսում եք, որ…

Դեռ չեմ հասցրել խաղալ այն դերերը, որոնք երազում եմ: 

Երջանիկ եք, որովհետև…

Ապրում եմ: 

 Ո՞րն է և՛ մասնագիտության, և՛ ընտանքում անթերի լինելու Ձեր գաղտնիքը:

Հույս, հավատ ու սեր… շատ սեր:

Մեկնաբանություն

Որոնում