Ձեր գովազդն այստեղ

Տեսեք`ինչպես են Մովսես Երեմյանի նախկին կինն ու որդին ֆիլմ դիտում. ՏԵՍԱՆՅՈւԹ

  • Dec 12, 2023

Դերասան Մովսես Երեմյանի նախկին կինը`Աննա Սիմոնյանը, վերջին շրջանում ակտիվություն է սկսել ծավալել: Նա հրապարակումներ է անում`ներկայացնելով իր աշխատանքային գործընթացները, ինչ,ես նաև որդու մասնակցությամբ հրապարակումներ: Այս անգամ Աննան ցույց է տվել, ինչպես են ինքը, որդին և քույրը գնացել ֆիլմ դիտելու: Աննան նշել է, որ նախքան ֆիլմը արդեն չիպսերը վերջացել են:

Հավելենք, որ երկար ժամանակ Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը համարվում էին ամենաներդաշնակ ու գեղեցիկ զույգերից մեկը, նրանց համատեղ նախագծերը բարձր դիտողականություն ունենային, իսկ սոցիալական ցանցերում արված հրապարակումները անմիջապես տարածվում էին ու բազմաթիվ հավանումները արժանանում։

Չնայած նրան, որ թե՛ Մովսեսը, թե՛ Աննան Հայաստանում բավականին ակտիվ գործունեություն էին ծավալում, այնուամենայնիվ, նրանք որոշեցին տեղափոխվել և բնակություն հաստատել ԱՄՆ-ում և նրանց աշխատանքային ակտիվությունը նկատելիորեն պասիվացավ։

Դեռ ամիսներ առաջ էլ StarNews-ը առաջինը հանդես եկավ բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ Մովսեսը և Աննան դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, Աննան հեռացրել էր Մովսեսի հետ համատեղ բոլոր լուսանկարները, Մովսեսն էլ իր հերթին ջնջել է լուսանկարներն ու փակ ռեժիմով դարձրել ինստագրամյան էջը։ Այս ամենը թույլ էր տալիս մտածել, որ զույգը բաժանվել է։

Մեր հրապարակումից հետո Աննա Սիմոնյանը, կարծես, վերականգնել է սոցիալական իր նախկին ակտիվությունն ու բավականին հաճախ է նոր հրապարակումներով հանդես գալիս։

Մեկնաբանություն

Որոնում