Ինչպես StarNews-ն արդեն տեղեկացրել է` այսօր տեղի ունեցավ Արամ Մելիքյանի որդու՝ փոքրիկ Տիգրանի համար կազմակերպված մեծ ու շքեղ միջոցառում։
Ինչպես իր սոցիալական էջերում նշել է շոումենը` փոքրիկ Տիգրանը օրհնություն է ստացել, բայց սա դեռ Մկրտություն չէ։ Պարզապես Տիգրանի ծնունդը հրաշք էր, և ընտանիքը նրա 40 օրականից հետո հավաքել է ընկերներին ու հարազատներին` նշելու իրենց մեծ ուրախությունը։
Խնջույքի ընթացքից ընտանիքը կիսվել է մի շարք հոլովակներով, դրանցում երևում է՝ ինչպես է Արամը մեծ գնահատանքով վերաբերվում կնոջը՝ Լիլիթին։
Նախ Լիլիթին նստեցնում են աթոռի վրա և վեր բարձրացնում, ապա Արամն է կնոջը գրկում ու էդպես պահում ողջ երգի ընթացքում։