Մհեր Բաղդասարյանի «TETE A TETE» հաղորդման Երևանյան Եթերաշրջանի հյուրը հաղորդավար Սուրեն Փահլևանյանն է: Սուրենը զրույցի ընթացքում խոսեց Յանա Դանիելյանի հետ ամուսնալուծության պատճառների, ինչպես նաև բլոգեր Մագա Հարությունյանի հետ ամուսնության մասին:
«Իրական ոչ մի լուրջ խնդիր չի եղել, հաշտ -համերաշխ ապրել ենք: Մենք ամուսնացած ենք եղել ուղիղ 12 տարի: Էնպես չի, որ մեր մեջ սեր չի եղել, մենք ի սկզբանե ամուսնացել ենք սիրով և մեր սիրո պտուղը Ադելն է: Երեխայի դաստիրակությունով զբաղվել ենք երկուսով հավասարաչափ: 10 տարի, 24 ժամյա ռեժիմով, ես զբաղվել եմ նրանով, աղջիկս գիտի այն, ինչ ես գիտեմ:
Երբ ես և Յանան աշխատում էինք նույն ոլորտում, մեզ մոտ ամեն բան շատ հետաքրքիր էր ու գունեղ, հետո իրա մոտ եկավ մի նոր միտք` փոխել ոլորտը: Ճիշտ ա հիմա նա էլի եթերում ա, բայց իրա ոլորտը փոխել ա, որովհետև ուզումա փրկի աշխարհի կենդանիներին, ես էլ դեմ չեմ եղել, այդ ժամանակ մեր հետաքրքրությունները մի փոքր տարբերվեցին իրարից:
Հիմա շատ ուրախ ու հպարտ եմ զգում ինձ, որ իրականում չկա մի այնպիսի բան, որ ասեմ այ հենց դրա համար էլ ամուսնալուծվեցինք, կամ ես ինձ պահել եմ ինչ որ կերպ, որը չի ընդունվում ընտանիքի գաղափարի մեջ, նույնն էլ չեմ ստացել իրենից: Շատ լավ հայեցի ապրել ենք, որովհետև երկուսս էլ ուշադրության կենտրենում էինք հասարակության կողմից:
Հիմա չեմ մեկնաբանում ոչինչ , որովհետև երբ ամուսնալուծվել էինք, ինձ թվում էր` վերջացավ կյանքս, հիմա պետք ա թռի-վռի կյանք ապրեմ, բայց եկավ ժամանակ ու ամեն ինչ սառեց ու մնաց փոխադարձ հարգանքը, որովհետև ինչ ուզում ես արա՝ Ադելի հայրանունը Սուրեն ա,իսկ մամայի անունը՝ Յանա: Եթե չունենայինք ընդհանուր երեխա միգուցե իրար ֆշշցնեինք, որը ավելի կմեծացներ մեր անձերի նկատմամբ հետաքրքրությունը:
Մի քիչ էլ բացենք մեր բաժանման բուն պատճառը` ես որ ասում եմ, որ մեր հետաքրքրությունները փոխվել էին` էն ա,որ Յանան շատ խորացված էր փորձում փրկել կենդանիրներին,այնպես որ երկու դիպլոմ ունի արդեն այդ մասնագիտություններով, էնքան որ էդ ամենիչը տանում էր Նոբելյան մրցանակ ստանալու համար, իրա կարծիքով ես իրա համար բեռ էի հանդիսանում, որովհետև շատ բաներ թույլ չէր տալիս իրեն` ուրիշ երկրում սովորել էս տարիքում ու շատ բաներ վեճի թեմա էր դառնում: Ես էլ գիշերային կյանքով էի ապրում, աշխատում էի մի քանի ակումբում և իրականում էդ ամենինչը իրան դուր չէր գալիս»:
Սուրենը նաև խոսեց այն մասին, որ իրեն հաճախ նամակներու մեկինաբանություններ են գրում` հարցնելով արդյոք նա մի բան անելիս մտածում է դստեր մասին:
«Ուզում եմ ասել, որ իմ դուստրը ինձ ճանաչում ա, ու ես էլ երբեք էնպիսի բան չեմ անի որ իմ դուստրը գլուխը կախի»:
Հաղորդավարը նաև անդրադարձավ այն վարկածին, որ ինքը դավաճանել է Յանային:
«Դավաճանությունը տարբեր կերպ կարելի է ընկալել, Յանայի համար դավաճանություն կարող էր լինել նաև այն որ ես որևէ երգչուհու հետ ջեր գործնական հարաբերություն ունենայի: Շատ հաճախ իրա խանդը նորմայից բարձր էր, որովհետև ինքը` Իրա անձը շատ –շատ ա սիրում, ես իհարկե դեմ չեմ, որովհետև նա էդպիսին եղել ա մեր ծանոթության սկզբից:
Ես չեմ սիրում առհասարակ դավաճանել` ոչ մի հարաբերությունների մեջ: Եթե ինչ որ բաներ եղել ա իմ կյանքում ես չեմ բացառում դա , որովհետև էնպես էլ չի, որ Յանան ինչ որ բանի մասին իմացել ա ու մենք դա չենք քննարկել կամ չենք պարզաբանել, ուղղակի հասկացել ենք որ չենք ցանկանում բաժանվել դրա համար: Նման դեպքերը եղել են պահի ազդեցության տակ, խմիչքի ազդեցության տակ: երբեք ոչ մի բանի համար չեմ զղջում, նույնիսկ դավաճանության, Աստված չանի որ ես զղջամ որևէ բանի համար:
Ես չեմ ցանկացել ամուսնալուծվել, երբ Յանան ասաց որ վերջ պիտի ամունալուծվենք ես` ընտանկան անառողջ մթնոլորտը տեսնելով, համաձայնվեցի: Ես չգիտեմ դա ինչ հիվանդություն է, որի պատճառը կարող էի ես լինել: Դրանք ֆիզիոլոգիական երևույթներ են, երևի երբ մարդը շատ է խանդում դա առաջանում է իր մոտ, միգուցե նաև ներշնչանքից: ես միշտ էլ ուշադիր ամուսին եմ եղել ջենտլմեն ցանկացած կնոջ նկատմամբ, ով կլինի իմ շրջապատում:
Շատ կուզեի, որ պատճառը ես լինեի մեր ամուսնալուծության, բայց ոչ, դա էդպես չի»: