Շոումեն Արամ Մելիքյանն ու ընտանիքի անդամները շարունակում են մեծ ակտիվություն ցուցաբերել սոցիալական հարթակներում՝ ամենօրյա ռեժիմով կիսվելով իրենց առօրյայի մանրամասներով։
Տեղեկացրել ենք, որ օրեր առաջ շոումեն Արամ Մելիքյանն ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել էր սթորի, որտեղ ինքն ու կինն էին`բժշկի այցելությունից հետո:
Արամը հայտնել էր, որ իրենց սպասված որդին լույս աշխարհ կգա հոկտեմբերի 14-ին: Արամի կինը փոքրիկին լույս աշխարհ կբերի կեսարյան հատմամբ, դե իսկ օրն էլ, ըստ ամենայնի, պատահական չէ`14.10.2024:
Արդեն երեկ ընտանիքը հուզիչ տեսանյութ է տարածել, որտեղ նշում է, որ 7 օր է մնացել, ինչ իրենք 5-ով են: