Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին իր ինստագրամյան էջում հրապարակել է իր ազգությամբ հայ մայրիկի մասնակցությամբ լուսանկար ու հայտնել նրա մահվան մասին:
«Այսօր մայրերի օրն է, որն առաջին անգամ եմ նշում առանց իմ անզուգական մոր։ Ինձ համար նա մեծագույն մոր վառ օրինակն է, ով ամեն ինչ զոհաբերեց ինձ համար։ Ով ամեն օր ապրում էր ինձ հետ, իմ խնդիրները, իմ փորձառությունները և աղոթում էր, որ ես էլ իմ հերթին ուժեղ և արժանի մայր լինեմ»,- գրել է հեռուստահաղորդավարուհին։