Երգիչ Սամվել Գրիգորյանի դուստրը` երգչուհի Նարե Գրիգորյանը, ամուսնությունից հետո տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ էլ շարունակում է գործունեություն ծավալել։
Վերջերս Նարեն հանդես եկավ բացառիկ նորությամբ այն մասին, որ դիմել է վիրահատության` ավելորդ քաշից, հնարավոր հիվանդություններից խուսափելու նպատակով:
Ինչ խոսք` երգչուհու մոտ փոփոխությունն ակնհայտ է, կարելի է ասել, որ Նարեն անճանաչելի է դարձել:
«Արել եմ իմ կյանքում շատ կարևոր և պատասխանատու քայլ։ Շատ տարբեր միջոցներ փորձելուց և հիասթափվելուց հետո եկա էն մտքին, որ պետք է կտրուկ քայլերի դիմել ու ազատվել մի շարք հիվանդություններից…
Այդ քայլի անունն է «վիրահատություն»,- իր հրապարակման մեջ խոստովանել էր Նարեն: