44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանի պատմությունը հուզել է շատերին, այդ օրերին ծնված նրա մեծ սերը շատ երկար քննարկվեց։
Այսօր Հայկն ու Տաթևն արդեն երկու որդի ունեն, նրանք վայելում են հանրության սերը։
Սոցիալական հարթակներում այս զույգն ունի շատ հետևորդներ, ովքեր ամեն օր սպասում են նոր ընտանեկան կադրերի։
Այսօր Հայկի կինը՝ Տաթևը, նշում է ծննդյան տարեդարձը, այդ առիթով Հայկը կեսգիշերին անակնկալ է մատուցել նրան։
Զուռնա-դհոլ, ծաղիկներ, սիրելի մարդիկ ու հույզեր, ահա այսպիսին էր այն հոլովակի բովանդակությունը, որը հրապարակել էր Տաթևը՝ շնորհակալություն հայտնելով սիրելիին։