Երեկ սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի թոռնուհու`կրտսեր Վարդուհու ծննդյան օրն էր: Այս առիթով ընտանիքը շքեղ խնջույք էր կազմակերպել, որին ներկա էին գտնվել հիմնականում մայրիկներն ու իրենց բալիկները: Փոքրիկ Վարդուհու ծնունդը Մոանա մուլտհերոսի թեմայով էր: Կադրերը հուշում էին`խնջույքն անցկացվել է ջերմ մթնոլորտում:
Հավելենք, թոր երգչուհու հարսը`Մերի Ղազարյանը, պարբերաբար նոր հրապարակումներ է անում ինստագրամյան հարթակում: Հետևելով նրա վերջին օրերին արված հրապարակումներին`երևում է, որ նրանց ընտանիքը վերջերս է վերադարձել հանգստից: Ի դեպ`նրանք փոքրիկ Վարդուհու հետ էին:
Նշենք, որ սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու ընտանիքը շատ է քննարկվել հանրության կողմից։
Նշենք, որ փոքրիկը չափազանց նման է իր տատիկին և հայրիկին: Հավելենք, որ զույգը սիրվել է դեռ իրենց հարսանիքից:
Զույգի քավորն ու քավորկինը Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն են:
Նշենք, որ Մերին հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով, օրինակ նշում է, որ երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով: