Քննչական կոմիտեն հրապարակեց նախաքննական գաղտնիք կազմող տեսանյութը Հրաչ Ղևոնդյանի մասնակցությամբ:
Այս մասին հայտարարություն են տարածել Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու՝ Հրաչյա Ղևոնդյանի փաստաբանական խումբը՝ անդրադառնալով նրա ձերբակալման մասին ՔԿ-ի տարածած հայտարարությանը:
«Պաշտպանական կողմը հարկ է համարում նշել, որ ձայնագրության մեջ լսվող ձայնը Հ. Ղևոնդյանինը չէ, հաջորդիվ այն հեռախոսահամարը, որով իբր թե կատարվել է խոսակցությունը «Ավտոատվետչիկ» է և գոյություն չունի, հետևաբար մեղադրանքը ամբողջությամբ հորինվածք է»:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, թե Հրաչ Ղևոնդյանը, պատրաստվում էր մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և Ոստիկանության շենքերը։