Կոմպլեքսներ, ամոթի զգացում էր առաջացնում.Զառա Սահակյանը`ծնողների, հետագայում նաև իր ամուսնալուծության մասին

  • May 24, 2024

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասանուհի Զառա Սահակյանն  է:

StarNews-ը հետևել է զրույցին,որի ընթացքում դերասանուհին խոսել է մի շարք թեմաների, այդ թվում իր մանկության, ծնողների ամուսնալուծության մասին:

Զառայի մայրը բժշկուհի է եղել, և ինքն էլ շատ սիրել է բժշկությունը, սակայն վերջում ընտրել է բժշկությունից հեռու թվացող, բայց բժշկությանը մոտ մասնագիտությունը: Դերասանուհին վստահեցնում է`հումորը բուժում է, ապրեցնում է:

Դերասանուհին պատմել է, որ ծնողները խիստ աշխատանքային գրաֆիկով են եղել, իրենց պահել է տատիկն ու շատ անգամ տնից դուրս իր եղբոր պատասխանատվությունն իր վրա է եղել:

Դերասանուհին նշել է, որ դպրոցահասակ է եղել, երբ ծնողներն ամուսնալուծվել են.

«6-րդ դասարանում էի, ծնողներս ամուսնալուծվեցին, դա իր հետքը թողնում է աղջկա կյանքում, ոչ լիարժեք ընտանեկան մոդել ունեցող աղջիկներն իրենք իրենց ստեղծած ընտանիքում են փորձում գտնել, հենարան են համարում իրենց ամուսնուն: Մի խոսքով`հետքը թողնում է:Այն ժամանակ բաժանումներն որպես էդպիսին շատ ընդունված չէին, կոմպլեքսներ, ամոթի զգացումներ էր առաջացնում: Սրանք բաներ են, որ հավաքվում են քո ներսում, հետո հասուն տարիքում ես կարողանում դրանցից ձերբազատվել, կամ ոչ»:

Դերասանուհին իր կյանքի լավագույն ձեռքբերումը որդուն է համարում`Նոյին: Թեև 11 տարվա համատեղ կյանքից հետո արդեն 3 տարի է Զառան և ամուսինը ամուսնալուծված են, բայց դա ամենևին պատճառ չի դարձել որդուն միայնակ մեծացնելու և վատ հարաբերությունների:

«Պապան միասին ա մեր հետ, ես մենակ չեմ այդ առումով, մենք միասին ենք մեծացնում  մեր որդուն, դասից հետո գնումա պապայի մոտ, հետո ինձ մոտ, շատ դժվարա էդ որոշմանը գալը, բայց նաև կրծողական, մաշողական հարաբերություններն են փչացնում շատ բաներ: Բաժանման փուլը շատ դժվար ա տրվում, տղամարդ չեմ, չգիտեմ իր հետ ինչպես, բայց ինձ մոտ դժվար է եղել, քանի որ փուլեր կան, որ պետք է հաղթահարել, բայց ժամանակը, իր մոտեցումը, դիմացինից էլ ա կախված ամեն բան: Կարողացանք մարդավարի վեր կանգնել ամեն ինչից ու խոսել, քանի որ երկուսս էլ պաշտում ենք Նոյին: Նոյը մեր համար ամենակարևոր մարդնա, իսկ իր համար առողջ միջավայրը,հոգեբանական ճիշտ վիճակը ամենակարևորն ա»:

Մեկնաբանություն

Որոնում