Երեխա շատ ենք ուզում, պլանավորում ենք. Ավետ Բարսեղյանը՝ 2-րդ երեխա ունենալու և դստեր մասին

  • Jul 09, 2024

«HerMine Dialog» հաղորդման հերթական հյուրը Ավետ Բարսեղյանն է։ Երգահանը անդրադարձավ տարբեր թեմաների, այդ թվում նաև կնոջ՝ Անիի հետ հարաբերությունների, խանդի և երկրորդ երխան ունենալու ցանկության մասին։

Ավետը նախ նշեց, որ Անին սկզբից էլ պատրաստ էր նրան, որ իր կողքին միշտ գեղեցիկ կանայք կան

«Անիի մոտ միշտ հանդարտ ու հանգիստ է ամեն ինչ, ինքը միշտ հասկացել ա, որ եթե էս մարդը 35-ում իրան ա ընտրել ուրեմն ինքը դրա կարիքն ունի։ 

Իսկ ասպարեզից ոչ մեկի հետ չեի կարող ամուսնանալ՝ սպանություններ կլիներ, երկու նույն տեսակի մարդիկ միասին։ 

Ինձ ու Նազոյին էին շատ կապում, այո, մենք իրար շատ ենք սիրում եթե սեր չլիներ այդքան երկար չէինք աշխատի միասին, բայց որպես կին և տղամարդ երբերք սեր չի եղել, բայց հոգիս միշտ սիրահարված է և լինելու է Նազենիին։

Իսկ իմ ընտնիքը ես հենց էսպես էի պատկերացնում, որ ես շատ ջերմություն ստանամ ու տամ։ Հա էս բեմական կերպարը կա բայց ես տանը ուրիշ եմ, ես ընտիր ամուսին եմ։ Ես շատ ուշադիր, շատ քթի ծակով, պատասխանատվությունը կիսող ամուսին եմ։ 

դե բայց տանը պուպուշ էլ չեմ  по любому ես անդուր եմ ու անտանելի, բայց Անին ինձ դիմակայում ա»., անկեղծացավ Ավետ Բարսեղյանն ու անդրադարձավ երկրորդ երեխան ունենալու ցանկությանը

«Շատ ենք ուզում ու էդ էրեխուն սպասում ենք համ մենք, համ Լուսեն ու պլանավորում ենք։ Չնայած որ Լուսեի մոտ կան էգոիստիկ բաներ, որովհետև ինքը շատ ունիկալ ու ուրիշ երեխայա։ Ես շատ կարոտել եմ Լուսեի փոքր ժամանակը, երևի հենց դրա համար էլ ավելի շատ եմ ուզում երեխա։ Լուսեն շատ արագ դարձավ ինքնուրույն ու առանձին անհատ։ Իր հետ շատ հետաքրքիր ա, իսկ մեր հարաբերությունների մասին լավ է չխոսեմ, դրանք նման են երկու տեգոր կնգա խոսակցության ու կռիվների»։

Մեկնաբանություն

Որոնում