Կարոտում ենք շատ… Քրիստինե Պեպելյանի հրապարակումը`Հայկոյի ծննդյան օրը

  • Aug 25, 2024

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը հրապարակել է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի լուսանկարն ու շնորհավորել ծննդյան առթիվ.

«Ծնունդդ շնորհավոր, մեր Հայկո…. Կարոտում ենք շատ»,- գրել է երգչուհին:

Նշենք, որ սեպտեմբերի 29-ին կլրանա Հայկոյի մահվան 3-րդ տարելիցը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել։ Պատճառը կորոնավիրուսն էր։ Երգահանի թոքերն ախտահարված էին գրեթե ամբողջությամբ։ Մի քանի օր պայքարելուց հետո լսվեց երիտասարդ ու սիրված երգչի մահվան բոթը:

Հայկոն մանկուց զբաղվել է երաժշտությամբ, ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, Կոմիտասի պետական կոնսերվատորիան։

Հայկոն գրել է երաժշտություն «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար։ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմի սաունդթրեքն արժանացել է մրցանակի։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։ 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։

Հայկոն ամուսնացած էր երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ, սակայն մահից որոշ ժամանակ առաջ նրանք ամուսնալուծվել էին:  Երգիչները որդի ունեն`Արմանը:

Video Player

Մեկնաբանություն

Որոնում