Ձեր գովազդն այստեղ

Սոնա Ռուբենյանի դուստրը մեծացել ու ոտանավոր է արտասանում. զվարճալի տեսանյութ

  • Jul 29, 2024

Վերջին շրջանում սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանի ինստագրամյան էջում հիմնականում կարելի է տեսնել փոքրիկ Մարիին: 1 ու կես տարեկան Մարին հասցրել է սիրվել հանրության կողմից, ինչն էլ ստիպում է  Սոնային դստեր մասնակցությամբ հրապարակումներն ավելի շատացնել:

Փոքրիկն այնքան է մեծացել, որ արդեն մայրիկի օգնությամբ ոտանավոր է արտասանում:

Առաջարկում ենք դիտել զվարճալի տեսանյութը:

Նշենք, որ Սոնայի նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։

Օրեր առաջ էլ Սոնան դստեր մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ փոքրիկ Մարիին երգել էր սովորեցնում:

Նշենք, որ ավելի վաղ Սոնան դստեր մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ դուստրը քնացնում էր իր տիկնիկին`լսելով իր մայրիկին:

Մեկնաբանություն

Որոնում