«Ազգային երգիչ» հեռուստանախագիծը շատ երիտասարդ կատարողների համար լավ հնարավորություն էր՝ ցույց տալու իրենց տվյալները և իհարկե հայտնիություն ձեռք բերելու։
Տարիներ առաջ երգչուհի Սրբուհի Բոյաջյանը նույնպես մասնակցեց նախագծին ու հասավ մինչև եզրափակիչ։
Սրբուհին շատ ակտիվ է սոցիալական իր էջերում։
Նրա ինստագրամյան էջից տեղեկանում ենք, որ երեկ տեղի է ունեցել երգչուհու հարսանյաց արարողությունը։
Երեկոյի ընթացքում Սրբուհին երգ է նվիրել ամուսնուն և իհարկե, պարել հարսի պար։
StarNews-ը ձեզ է ներկայացնում հարսանյաց արարողությունից բացառիկ կադրեր: