Ձեր գովազդն այստեղ

Մի մեծ միջակայք մնաց մեր մեջ…Ի՞նչ էր եղել տարիներ առաջ Քրիստինե Պեպելյանի և Սոֆի Մխեյանի միջև

  • Dec 22, 2024

«Օվկիանոսից այն կողմ» հաղորդման հյուրն էր երգչուհի Քրիստինե Պեպելյանը։

Starnews-ը հետևեց զրույցին, որի ընթացքում խոսվեց Քրիստինե Պեպելյան-Սոֆի Մխեյան հարաբերությունների և իրենց միջև եղած կոնֆլիկտի մասին:

«Իմ ու Սոֆիի կոնֆլիկտը հարթվեց, պատճառն այն էր, որ մենք մեծացանք: Երբեք ոչ մի 20 տարեկան 40 տարեկանի մտածելակերպ չի ունենում, գուցե մի քիչ ավելի քիչ իմպուլսիվ պետք էր լինել: Բայց 20 տարեկանը նրա համար է, որ իմպուլսիվ լինի, դա է 20 տարեկանի ամբողջ խնդիրն ու առավելությունը:
Մենք ունեցել ենք շատ երկար տարիների ընկերություն և լավ ենք ընկերություն արել իրար հետ, չնայած մի մեծ միջակայք մնաց մեր մեջ, բայց այսօր մեր հարաբերությունները շատ ջերմ են»։

Մեկնաբանություն

Որոնում