Այն, որ հայաստանցիների մեծ մասը բողոքում է կապի օպերատորների աշխատանքից, սպասարկումից, մատուցած ծառայությունների որակից, նորություն չէ։ Այլ հարց է, թե ինչպես են այդ քննադատություններին արձագանքում հասցեատերերը. ադեկվատ լուծու՞մ են գտնում, թե՞ պարզապես միանման ու ոչինչ չասող գովազդների միջոցով փորձում են հաճախորդների գրավել։
Փորձը ցույց է տալիս, որ հիմնականում կապի օպերատորներն ընտրում են 2-րդ տարբերակը։
Ընդամենը օրեր առաջ դերասան Ռաֆայել Երանոսյանը բավականին կոշտ քննադատության էր արժանացրել Ucom-ին՝ ընկերության անվանելով էժան, փող ուտող կապ։
Եվ ընկերությունը, դերասանի այս մեկնաբանությունից հետո, ներգրավվելով բլոգերների , գովազդում է սեփական անձնակազմի փարթին՝ այդկերպ փորձելով պահել վարկանիշը։ Հենց նմանատիպ ոչինչ չասող գովազդ էր նըրկայացել դերասանուհի Եվա Զոհրաբյանը՝ ցույց տալով, թե ինչպես է անցել Ucom-ի աշխատակիցների փարթին։
Ընկերությունը ի՞նչ էր ուզում ցույց տալ այս գովազդի միջոցով։ Սրանից կապի որա՞կը բարձրացավ, բողոքնե՞րը պակասեցին, սպասարկման մակարդա՞կը փոխվեց… հարցերը, թերևս, հռետորական են…