Երգչուհի Սոնա Ռուբենյանի քույրը` 3 որդիների մայր Մերին, երեկ երևանյան ռեստորաններից մեկում նշել է կրտսեր որդու ծննդյան օրը:
Երեկոյի ավարտին Սոնայի դուստրը` Մարին, եղբայրների հետ փչել է տոնական տորթի մոմերն ու զվարճալի տեսարան ապահովել եղբոր տարեդարձի օրը:
Նշենք, որ Սոնայի քույրը`Մերին, օրեր առաջ պարզել է 4-րդ երեխայի սեռը: Մերին և ամուսինը 3 որդիներից հետո դուստր են ունենալու: Սոնա Ռուբենյանը հրապարակել էր սեռը պարզելու արարողությունից կադրեր: