Դերասաններ Արմեն Մարության և Ալլա Վարդանյան զույգի թոռնուհին`Անժելան, ժամեր առաջ մայրացել է: Ծնվել է նրա առսջնեկը`որդին:
«Շնորհակալ եմ, Տեր»,- գրել է Անժելան`հրապարակելով որդու հետ առաջին լուսանկարը:
Նշենք, որ Անժելան ամուսնացել է մեկ ու կես տարի առաջ:
Զույգը պսակադրվել է Խոր Վիրապ վանական համալիրում, ապա ուրախ մթնոլորտում նշել իրենց միությունը։
Զույգը երեկոյի սկզբում հանդես է եկել հարսանյաց առաջին տանգոյով, բացի այդ երեկոյի ընթացքում հայտնի դերասանական զույգի թոռնուհին անակնկալ է մատուցել սիրելիին՝ նվիրելով նրան երգի կատարում։
Հավելենք, որ Արմեն Մարության և Ալլա Վարդանյան վաստակավոր դերասաններ իրենց մեծ ավանդն են ունեցել նաև հայ թատրոնում և կինոյում։Նրանք այնպիսի արտիստներից են եղել բոլոր ժամանակների համար, որոնք մշտապես հանրության սերն ու ուշադրությունն են վայելել։