StarNews.am-ին հայտնի է դարձել իրավիճակի զարգացման նոր մանրամասներ։ Ըստ այդ տեղեկությունների` իրավապաշտպանները դիմել են եկեղեցուն՝ խնդրելով միջնորդել համապատասխան պետական մարմիններին, որպեսզի նրանք հստակ քայլեր իրականցնեն ֆիլմի ցուցադրումը արգելելու համար:
Ըստ մեր տեղեկությունների` եկեղեցին ժամանակ է խնդրել մտածելու համար, իսկ իրավապաշտպանները նախատեսում են բողոքի ցույց կազմակերպել:
Նշենք, որ ավելի վաղ StarNews.am-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ մի խումբ իրավապաշտպաններ դիմել են դատարան՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը 2» սերիալի ցուցադրությունը Հայաստանի տարածքում արգելելու պահանջով։
Նրանց պնդմամբ` սերիալում առկա մարդասպանությունը` Հայր Սուրբի կողմից, ինչպես նաև տարատեսակ թմրանյութերի բաց օգտագործումը և պոռնոգրաֆիկ բնույթի տեսարանները, դեմ են ազգային արժեքներին և վտանգ են հանդիսանում հատկապես դեռահասների համար, որոնց շրջանում սերիալը լայն տարածում է գտել։