Երգչուհի Սիրուշոն օրերս շքեղ հարսանիքի է մասնակցել: Երգչուհին մի քանի հրապարակում է արել հարսանյաց խնջույքից ու պատմել, որ իր թիմից է օրվա հարսնացուն:
Դե իսկ լուսանկարների մեծամասնությունը երգչուհու մասնակցությամբ էր, որտեղ երևում էր նրա գեղեցիկ ու տոնական տեսքը:
Նշենք, որ Սիրուշոն վերջին օրերին իր ընտանիքի հետ մեկնել էր հանգստի: Երգչուհին պարբերաբար հրապարակումներ էր անում`ցույց տալով որդիներին ու դստերը, սակայն ինչպես միշտ խուսափում էր ցույց տալ երեխաների դեմքը: