Եղբորս մահը շատ ծանր հարված էր. առեղծվածային բան կա դրանում. Արմինկան առաջին անգամ պատմել է եղբոր ողբերգական մահվան մասին (տեսանյութ)

  • Dec 03, 2021

Երգչուհի Արմինկան առաջին անգամ խոսել է եղբոր մահվան մասին: Նա այդ  թեմային անդրադարձել  է Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման շրջանակներում:

Արմինկան նշել է, որ շատ կապված էր եղբոր հետ, վերջինս մեծ դեր է ունեցել իր ճաշակի և երաժշտական ոճի հարցում: Արմինկայի խոսքով՝ եղբայրը շատ էր իր մասին հոգ տանում:

Երգչուհու եղբայրը մահացել է ավտովթարից. ըստ Արմինկայի՝ երբեք չէր կարողանա պատկերացնել, որ դա կարող է տեղի ունենալ իր եղբոր հետ, քանի որ եղբայրը հմուտ վարորդ էր:

Արմինկայի խոսքով՝ վերջինս վատ տրամադրությամբ դուրս է եկել Արթիկից, նա նաև գինովցած էր:  Որքան էլ մայրը հորդորել է այդպես մեքենա չվարել, չի լսել, ապա տեղի է ունեցալ ավտովթարը:

Արմինկայի կարծիքով՝ այս ամենն առեղծվածային է, քանի որ եղբայրը մահացել է ճիշտ նույն օրը, ինչ մորական պապը՝ օգոստոսի 16-ին. ընդ որում՝ եղբայրը գալիս էր Երևան, որպեսզի գնար գերեզման: Ըստ Արմինկայի՝ եղբայրը նաև պապիկի կրկնօրինակն էր:

Երգչուհու խոսքով՝ եղբոր մահը շատ ծանր հարված էր, սակայն նա  հավատում է հոգու գոյությանը, քանի որ միայն ինքն է իր երազում հաճախ տեսնում եղբորը, ով իրեն տարբեր բաների մասին է զգուշացնում:

 

Մեկնաբանություն

Որոնում