Մագա Հարությունյանը չափն անցել է չտեսությամբ. ցուցադրել է իր հսկայական փողերը (տեսանյութ)

  • Dec 04, 2021

Սկանդալային Մագան այս անգամ էլ աչքի է ընկել իր չտեսությամբ: Նա  ի պատասխան հետևորդներից մեկի, ով նշել էր, որ նա չի կարողացել գնել տվյալ բանը, քանի որ գումար չի ունեցել, Մագան ցուցադրել է իր փողերը:

Ավելի ուշ նա հրապարակել էր նաև մեկնաբանություն, որում այդ քայլից հետո խնդրում էին որդեգրել իրենց:

Հավելենք, որ սկանդալային բլոգեր Մագա Հարությունյանը հաճախ է համարձակ լուսանկարներ հրապարակում:

Օրերս էլ Մագան գերազանցել էր ինքն իրեն. նա իսնտագրամյան սթորի է հրապարակել անմիջապես լոգասենյակից՝ ցնցուղ ընդունելիս:

Հավելենք, որ Մագան հանրությանը հայտնի դարձավ հատկապես «Քաղցած սպասում են» հաղորդման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ չէր կարողացել պատասխանել, թե   ի՞նչ կլինի 7×6, ապա կատակելով ասել էր. «Աղյուսյակն ի՞նչ է»:

Մեկնաբանություն

Որոնում