Շատ եմ սխալվել. ամուսնալուծված Արա Մարտիրոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

  • Dec 04, 2021

Երգիչ Արա Մարտիրոսյանը «Առանց թեմայի» հաղորդման շրջանակներում խոսել  է ափսոսանքի մասին:

Նա նշել է, որ ափսոսում է այն ժամանակը, որը կարող էր ավելի օգտակար անցկացնել, որը, սակայն  չի արել:

«Քայլերիս համար չեմ ափսոսում: Ես սովորական մահկանացու եմ, որն իրավունք ունի նաեւ սխալվելու, որ ասեմ անթերի եմ՝ չէ, սխալվեմ եմ շատ, բայց ունեցել եմ ուժ այդ սխալից հետո ասել՝ կներես, դա տղամարդու համար է, որովհետեւ տղամարդուն դա ավելի դժվար է, քանի որ երբ տղամարդն ասում է կներես, նա արդեն խնդրում է: Խնդրելը տղամարդու համար հեշտ բան չէ»:

Հավելենք, որ Արան նույն հաղորդման ժամանակ նաև խոստովանել էր,  որ արդեն 4 տարի է, ինչ ամուսնալուծված է, ըստ իրեն՝ ինքը լավ հայր չէ, քանի որ էգոիստ է իր երգի նկատմամբ:

«Նախ ֆիզիկապես չեմ կարողանում որդուս կողքին լինել, երկրորդն էլ կապը կորել է: Տարածությունը, հեռավորությունը, իմ վատ հայր լինելը շատ բան փոխեց… Ես այն հայրերից չեմ, որ որդուն անտերության մատնեմ… Ժամանակը իր տեղը կգցի, հուսամ՝ այդ ժամանակն էլ կլրացնենք: Ես խոսել չեմ սիրում, ինձ մոտ հայացքն ու ժեստը շատ ավելի շատ բաներ կարող են ասել»:

Արայի խոսքով՝ Հայաստանից հեռացել էր, որովհետև իսկապես սիրում էր, իսկ սիրո հետևից պետք է գնալ, իր նախկին կինն էլ իրեն օգնում էր, թեպետ երբ նոր էր հաստատվել ԱՄՆ-ում, օրը 50 դոլարով «պարկետ էր խփում», հետո առաքում էր կատարում օդանավակայանում: Ի վերջո, մեկ տարի չերգելուց հետո կրկին սկսեց երգել, որովհետև չէր կարողանում առանց երգի:

Արան նաև խոստովանել է, որ այլևս իրեն թույլ չի տալիս սիրել, սակայն հաճախ է սիրահարվում, սակայն սիրել չի ցանկանում, քանի որ երբ սիրում է, թուլանում է, իսկ իրեն պետք է ուժեղ մնալ: Նա իրեն միայնակ մարդ է համարում: Ըստ Արայի՝ «սեր» բառը պարզապես ջնջել է իր կյանքից:

 

Մեկնաբանություն

Որոնում