Իրան կյանքից շատ եմ սիրել… Սոս Ջանիբեկյանի խոստովանությունը (լուսանկար, տեսանյութ)

  • Dec 07, 2021

Դերասան Սոս Ջանիբեկյանը դստեր՝ Անաիսի հետ լուսանկար է հրապարակել:

«Ես կյանքն ամեն ինչից շատ եմ սիրել..Ես հավատացել եմ, գայթակղվել, ես խմել եմ, տրեզվիացել, ես փառք եմ վայելել, համեստացել, ես քայլել եմ, հետո նոր վազել, ես ունեցել եմ, հետո նոր տվել, ես մեռել եմ՝ նոր ապրել, ես կանգնել եմ, նոր շարժվել, ես թռել եմ, նոր իջել, ես եղել եմ, Դու թվացել, Դու ինչին երկար նայել ես՝ ես թարթել եմ.. Քո պատասխաններից իմ հարցերն են սնվել… Բայց Իրան կյանքից շատ եմ սիրել…»,-լուսանկարին կից գրել է նա:

Հիշեցնենք, որ Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ ոճաբան Մադոննա Հարությունյանը, երբեք հարցազրույցներ չի տալիս:

Վերջերս  նա անկեղծացել էր «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակներում: Ոճաբանն առաջին անգամ խոսել է իր և Սոսի ամուսնալուծության մասին՝ նշելով, որ սկզբնական շրջանում բավական բարդ էր, չէին կարողանում միմյանց ներել:

Ըստ Մադոննայի՝ իրեն մինչև 6 ամիս էր հարկավոր Սոսի հետ շփման եզրեր գտնելու համար:

«Ամեն ինչ հնարավոր էր չչարանալու շնորհիվ: Բնականաբար, ինչ-որ խնդիր է լինում, երբ բաժանվում եք, սակայն պետք է չպահել այդ նեղվածությունը, ընդունել այդ իրավիճակը,  կարելի է ասել՝ սիրել այդ մարդուն, ամեն դեպքում՝ մենք հարազատ ենք իրար, մենք ունենք Անաիս, ու երբ մենք երեքով ենք, շատ ջերմ ենք: Մինչև 6 ամիս պահանջվեց, որպեսզի այդ նեղվածությունը անցնի, իր մոտ էլ»:

Մեկնաբանություն

Որոնում