Հայկոյի և Արմանի մասնակցությամբ հուզիչ և չհրապարակված տեսանյութ

  • Dec 07, 2021

Անահիտ Սիմոնյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է արխիվային տեսանյութ որդու և Հայկոյի մասնակցությամբ:

Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ:

Հայկոյի մահից հետո Անահիտը բազմիցս գրել էր այն մասին, որ Հայկոն կատարյալ հայրիկ էր:

«Ես Աստծուց չեմ վիրավորվում իմ երեխային առանց հոր թողնելու համար, քանի որ սա Նրա կամքն է՝ Աստծո կամքը…»,-գրել էր Անահիտը:

Հավելենք, որ Անահիտը վերջերս գրառմամբ էր հանդես եկել, որում նշել էր, որ պետք է շարունակի իր կյանքը և ուժեղ լինի:

Նա Հայկոյի մահից հետո փոխել էր սև լուսանկարը, և միայն նրա մահից 40 օր անց փոխեց՝ տեղադրելով իր և Արմանի լուսանկարը:

Մեկնաբանություն

Որոնում