Ես քեզ չեմ մեղադրում գնալուդ համար, ուզում եմ իմանաս, որ քեզ շատ եմ սիրում. Մարինա Խաչատրյան (լուսանկար, տեսանյութ)

  • Dec 08, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ վերջերս դերասանուհի Մարինկա Խաչատրյանը կորցրել է իր սիրելի պապիկին:

Մարինկան օրերս կրկին անդրադարձել է այդ թեմային, երբ լրացել էր պապիկի մահվան 40-րդ օրը:

Նա լուսանկար էր հրապարակել և դրան կից գրել էր.

«Պապ, ես քեզ չեմ մեղադրում գնալուդ համար: Ուզում եմ իմանաս, որ քեզ շատ եմ սիրում: Ուզում եմ իմանաս, որ արդեն կարոտում եմ քեզ, դու միշտ հետս ես լինելու՝ իմ հոգում ու իմ սրտում: 40 օր առանց քեզ…. Անասելի կարոտում եմ քեզ, պապիս»:


Մեկնաբանություն

Որոնում