Մնում է զուգարանի թուղթ գովազդի բարտերով. Աննա Մանուչարյանը չափն անցել է (լուսանկար, տեսանյութ)

  • Dec 10, 2021

Գաղտնիք չէ, որ այսօր շատ հանրային դեմքեր աշխատում են ոչ թե գովազդի դիմաց վճարվելով, այլ բարտերային սկզբունքով: Ովքեր չգիտեն, նշենք,  որ դա ծառայություն է ծառայության դիմաց:

Starnews-ի աչքից, սակայն չի վրիպել, որ երբեմն որոշ հայտնիներ չարաշահում են բարտերով աշխատելը. նրանց էջերը վերածվում են գովազդային վահանակի, որտեղ կարելի է ամեն ինչ փակցնել:

Օրինակ՝ 5000 դրամ արժողությամբ սնունդից մինչև 10.000 դրամ արժողությամբ մատնահարդարում: Թերևս, բարտերի թագուհիներից մեկն էլ դերասանուհի Աննա Մանուչարյանն է:

Աննայի էջում հնարավոր է տեսնել ամեն բան՝  վինիրներից մինչև սնունդ, կարևորը, որ Աննան գումար չծախսի:

Հասկանում ենք Աննա ջան,  որ նվերներ ստանալը հաճելի է, սակայն մնում է արդեն բարտերով ստացված զուգարանի թուղթ գովազդես:

Մեկնաբանություն

Որոնում