Սոնա ջան, նայիր ու սովորիր. հարսանեկան շորերի պատերազմ համացանցում (տեսանյութ)

  • Dec 10, 2021

Starnews-ն արդեն, որ  Սևակ Ամրոյանն ամուսնացել է: Համացանցում մինչ օրս քննարկվում են նրա հարսանիքի մանրամասները, այդ թվում՝ հարսնացուի կերպարը:

Նշենք, որ Սևակի կինը Քրիստինան է, նրա մասին Սևակը նախընտրում է չխոսել:

Starnews-ի աչքից չի վրիպել, որ շատ հետևորդներ համեմատականներ էին տանում օրեր առաջ ամուսնացած Սոնա Ռուբենյանի հարսանեկան կերպարի միջև: Շատերը նշում էին, որ Սոնան պետք է նայի Քրիստինային և սովորի, թե ինչպիսին պետք է լինի հարսի կերպարը:

Հավելենք, Սոնայի հարսանեկան զգեստն արժանացել էր քննադատությունների:

Այս առիթով նույնիսկ Սոնայի մայրն էր գրառմամբ էր հանդես եկել՝ նշելով հետևյալը.

«Ցավում եմ Սոնայիս հարսանյաց զգեստը օրվա բամբասանքի թեմա դարձրած զանգվածի համար»:

Սոնայի մայրիկի գրառումը ամբողջությամբ կարող եք կարդալ՝ այստեղ:

Նշենք, որ զգեստի հեղինակը դիզայներ Մերի Ստեփանյանն է: Վերջինս համարվում  է հայ ամենահայտնի դիզայներներից մեկը, ում զգեստները մատչելի չեն: Նա նաև Սոնայի ընկերուհին է:

Մերին իր ինստագրամյան էջում Սոնայի հարսանեկան զգեստի պատրաստման ընթացքից տեսանյութ է հրապարակել և դրան կից գրել է.

«Ցավում եմ, որ մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր ունակ են նորահարսի հասցեին գրել վիրավորանքներ և գարշելի խոսքեր՝ պարզ շնորհավորանքի և բարեմաղթանքի փոխարեն»:

Գրառումն ամբողջությամբ՝ այստեղ:

Մեկնաբանություն

Որոնում