Եվա Բաղդասարյանը կորցրել է ամոթը. հանուն բարտերի ցույց է տալիս, թե ինչպես է մարմնի մազահեռացում կատարում. մի բան էլ ասում՝ քանի մազ մնաց (տեսանյութ)

  • Dec 11, 2021

Եվա Բաղդասարյանը կորցրել է ամոթը: Նա պատրաստ է ցանկացած տեսակի բարտերային համագործակցության՝ միայն թե գումար չվճարի:

Այս անգամ Եվան որոշել է ցույց տալ, թե ինչպես է մազահեռացում կատարում,  այն դեպքում, որ պետք չէ հեծանիվ հորինել և ասել, որ, թերևս, մազահեռացումն ամենաինտիմ պրոցեդուրաներից է, պարտադիր չէ ինստագրամյան հետևորդներդ տեսնեն, թե դու դա ինչպես ես անում:

Մի բան էլ բարտերային համագործակցությունն արդարացնելու համար Եվան նաև ոգևորված տեքստեր է ասում, տեղեկացնում է լսարանին, որ շատ քիչ մազեր են մնացել: Հետո՞, Եվա ջան, կարո՞ղ է մեկ օր էլ քրտնարտադրության դեմ մի բան գովազդես ու պատմես այդ թեմայի մասին:

Իհարկե, հասկանում ենք, որ հանուն բարտերի «զոհողությունների» եք գնում, բայց այսքա՞ն… Երբեմն կարելի է որոշակի գովազդներից հրաժարվել, առավել ևս, որ գովազդածդ էլոսը մոտ 15-20.000 դրամի սահմաններում է ընդամենը:

Մեկնաբանություն

Որոնում