Հայկոյի հիշատակին նվիրված հուզիչ դրվագ՝ Սևակ Խանաղյանի համերգի ժամանակ. հանդիսատեսը հոտնկայս երկար ծափահարում էր (տեսանյութ)

  • Dec 13, 2021

Սիրված երգիչ Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին, մինչ օրս հարազատները, ընկերները և գործընկերները չեն համակերպվում նրա անժամանակ կորստի հետ:

Starnews-ն արդեն տեղեկացրել էր, որ օրեր առաջ Արա Մարտիրոսյանն իր մենահամերգի ժամանակ Հայկոյի հիշատակին նվիրված կատարել էր Հայկոյի՝ «Խոսքեր չկան» երգը:

Ելույթի ավարտին Արան չէր կարողացել զսպել հուզմունքը: Հանդիսատեսը երկար ժամանակ հոտնկայս ծափահարում էր:

Օրերս էլ ռուսաստանաբնակ երգիչ Սևակ Խանաղյանի մենահամերգն էր: Նա հանդիսատեսին առաջարկել էր միասին դիտել Հայկոյի մենահամերգից դրվագ, որը տեղի էր ունեցել նույն դահլիճում:

Տեսանյութի ավարտին բոլորը հոտնկայս ծափահարում էին:

Տեսանյութը դիտել՝ այստեղ:

Մեկնաբանություն

Որոնում