Հռիփսիմե Հակոբյանին այսքան քյառթու չէիք տեսել, նա 5 տարի առաջվա look-երով է հանդես գալիս (տեսանյութ)

  • Dec 13, 2021

Հռիփսիմե Հակոբյանին օրերս հանդես է եկել նոր՝«Սիրահարվել եմ» անվանումով նոր տեսահոլովակով:

Ինչպես միշտ, հայ հանրային դեմքերն ավելի շատ աշխատում են ոչ թե երգի որակի, այլ իրենց կերպարների վրա:

Հռիփսիմեն այս տեսահոլովակում մի քանի կերպարով է հանդես եկել: Տպավորություն է, որ Հռիփսիմեն կերպարի վրա աշխատելիս առաջնորդվել է «շատ լինի, քիչ չլինի» սկզբունքով. ակնոց, մեծ ականջօղեր, վառ շպար և աչք ծակող վարսահարդարում:

Մյուս կերպարն էլ ստեղծելիս մտածել է, որ լավագույնը մոռացված հինն է, հատկապես` իր հինը: Նա նմանատիպ գլխարկ կրել էր տարիներ առաջ մեկ այլ տեսահոլովակում:

Ընդհանուր առմամբ՝ տեսահոլովակում ամեն ինչից շատ էր, քյառթու էր, դե երգն էլ՝  ավանդական դարձած կլկլոցով:

Հավելենք նաև, որ երկրորդ հղիությունից հետո ավելորդ կիլոգրամների դեմ պայքարող Հռիփսիմե Հակոբյանին հաջողվել էր տեսահոլովակում ավելի նիհար երևալ, թերևս, դա էլ նկարահանելու ճիշտ տարբերակից էր:

 

Մեկնաբանություն

Որոնում